Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ավարտվեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ մրցույթի մարզային փուլերը

Ավարտվեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ մրցույթի մարզային փուլերը
05.12.2014 | 18:39

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ՀՀԿ Արագածոտնի մարզի շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերի միջև։ Խաղին ներկա էր և երիտասարդ կուսակիցների նախաձեռնությունը ողջունեց Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը։

Խաղին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների թիմերը: Խաղն անցավ շատ թեժ պայքարում. ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթող ճանաչվեց Ապարանի թիմը, երկրորդ հորիզոնականում Արագածն էր, որն իր հերթին միայն մեկ միավորով էր առաջ անցել Թալինի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության թիմից:
Այսպիսով ավարտվեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթի մարզային փուլերը։ Առջևում միջմարզային մրցույթներն են, որոնց արդյունքում կորոշվի, թե որ տարածաշրջանից է ՀՀԿ երիտասարդական ամենաինտելեկտուալ թիմը։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ